Hovhannes Tumanyan Schule 2024- Vorstellung der Samstagsschule

https://www.facebook.com/100067727910883/videos/953152256022881

Tanzwettbewerb „Jugend tanzt “ 02. Dezember 2023

Մյունխենի Հովաննես Թումանյան դպրոցի ազգագրական պարի խումբը դեկտեմբերի 2֊ին մասնակցեց Բավարիայի 6֊րդ պարի մրցույթին` ներկայացնելով փափուռի պարը։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր դպրոցի պարուսույց` Ani Aznauryan ֊ին, կազմակերպչական թիմին` ի դեմս Gohar Ampartsidi ֊ին, Armenier in München ֊ին և ծնողներին` աշակերտ/ուհիներին քաջալերելու և սատարելու համար։
Ամենամեծ շնորհակալությունը մեր սաներին, որոնք նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներում իրար սատարելով, միմյանց մասին հոգ տանելով և ուս ուսի տված ներկայացրեցին հայկական պարն ու մշակույթը։ 
Մենք հպարտ ենք Ձեզնով։ https://www.facebook.com/100067727910883/videos/1303971020320396
 

November 2023 - Video vom Ausflug nach Venedig

Ֆրանց Կաֆկան ասել է, որ ճանապարհները կառուցվում են, երբ մենք անցնում ենք նրանցով, այլ կերպ ասած՝ նրանք մեր քալյերի արդյունքն են։ Մենք միգուցե չենք կառուցել Մխիթարյաններ տանող ճանապարհը, բայց վստահորեն ամրացրել ու վերապրեցրել ենք այն։ Ինչպես Հայր Գևորգն ասաց, հայը մի քիչ շեղվել է իր ճանապարհից, հեռացել իր ինքնությունից։ Վիեննայում Հայր Վահանի, իսկ Վենետիկում Հայր Գևորգի շնորհիվ մենք, Մխիթարյանների գործը տեսնելով, մի փոքր ավելի մոտեցանք մեր ինքնությանը, մի քիչ էլ բացահայտեցինք միմյանց ու ինքներս մեզ ։
Հ.Գ. Տեսանյութում դպրոցի իններորդ դասարանի սաներն են՝ հայերենի ուսուցչուհու և ընտանիքների հետ։